Հայե՛ր, ներեցեք մեզ
ՕզյուրԴիլիյորում | |
---|---|
Տեսակ | կայք |
Երկիր | Թուրքիա |
Հեղինակ | Ահմեդ Ինսել, Չենգիզ Աքթար, Բասքըն Օրան, Ալի Բայրամօղլու[1][2] |
Բացված | դեկտեմբերի 15, 2008 թվական |
«Ներեցե՛ք մեզ» (թուրքերեն՝ Özür Diliyorum), Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպած ակցիա, որի ժամանակ նրանք հայերից ներողություն էին խնդրում այն բանի համար, որ «Մեծ Աղետը, որին 1915 թվականին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, բախվում է անտարբերության և ժխտման հետ»։
Ակցիայի էությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոզարշավի կազմակերպիչներն են պրոֆեսոր Ահմեդ Ինսելը, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասքըն Օրանը, լրագրող Ալի Բայրամօղլուն և Թուրքիայի ակադեմիական շրջանը ներկայացնող ևս 300 ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ։
2008 թվականի դեկտեմբերի 15֊ին նրանք www.ozurdiliyoruz.com Արխիվացված 2009-03-23 Wayback Machine կայքում տեղադրել են խնդրագիր, որում մասնավորապես ասվում է.
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից։
Բնօրինակ տեքստ (թուրքերեն)
1915'te Osmanlı Ermenileri'nin maruz kaldığı Büyük Felâket'e duyarsız kalınmasını, bunun inkâr edilmesini vicdanım kabul etmiyor. Bu adaletsizliği reddediyor, kendi payıma Ermeni kardeşlerimin duygu ve acılarını paylaşıyor, onlardan özür diliyorum[3]. |
Խնդրագրի տեղադրումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում դրա տակ ստորագրեցին մոտավորապես 8000 մարդ։ 2013 թվականի կեսին ստորագրողների թիվը հատեց մոտ 32.000-ը։
Քրեական հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարկ է նշել, որ ներկայիս Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն (թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը), դատախազությունը քրեական գործ է հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր ստորագրել են հայցի տակ։ Սակայն որոշ ժամանակ անց, թուրքական դատախաղության եզրակացության համաձայն «նախաքննությամբ պարզվել է, որ հետապնդության հանար հիմքեր չկան, քանի որ հակադիր կարծիքներ արտահայտելը ամրագրված է օրենքով և վերջինս ժողովրդավարական հասարականություններում նորմա է»[4]։
Սակայն այս ակցիայի կազմակերպիչներին արդեն հասցրել են դատապարտել և պիտակավորել որպես «դավաճաններ և ֆաշիստներ»։ Որոշ աղբյուրների տվյալներով, Թուրքիայի ազգայնական ուժերը՝ թուրքական զինված ուժերի աջակցությամբ, պատրաստ են ամեն կերպ արագելել կազմակերպիչների գործողությունները և ուժ գործադրել այն թուրքական մտավորականության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք միացել են «Հայեր, ներեցեք մեզ» ակցիային[4]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Էքիյան (ֆրանսիացի լրագրող).
Անցյալ Թուրքիային հայացք գցելու այս ակցիան շատ լավ է կազմակերպված, և նրանում իրենց մասնակցությունն է ունենում երիտասարդությունը։ Չնայած շատերի կասկածներին՝ ակցիայի կազմակերպիչները շարունակում են հավատալ, որ Թուրքիայի կառավարությունը կարող է հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամը[5]։
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ.
- «Մենք այդ հանցագործությունը չենք կատարել և ներողություն խնդրելու որևէ պատճառ չունենք։ Ով մեղավոր է, նա էլ կարող է ներում հայցել։ Սակայն Թուրքական Հանրապետությունն ու թուրք ժողովուրդը նման խնդիր չունեն»[6]։
Բրայան Արդունի (Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն)․
- «Թուրքական հասարակության ներողությունն այն առաջին քայլն է, որն անպայմանականորեն կհանգեցնի նրան, որ Թուրքիան վերջապես երես առ երես կհանդիպի իր անցյալի հետ և կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը»[7]։
- «Եկել է ժամանակը, երբ թուրքական կառավարությունը պետք է խոսքից գործի անցնի, պետք է սկսել օրենքների բարեփոխումներ կատարել և դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխման ակցիան»։
Մեթին Գուրաք (բրիգադային գեներալ, թուրքական բանակի ներկայացուցիչ)․
- «Մենք կարծում ենք, որ սա ճիշտ քարոզարշավ չէ, և վերջինս կարող է հասցնել վնասակար ազդեցություններ»։
Հայտնի ստորագրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեմ Օզդեմիր
- Լեյլա Զանա
- Ադալեթ Աղաօղլու
- Ֆեթհիյե Չեթին
- Հալիլ Բերկթայ
- Հասան Ջեմալ
- Մուրաթ Բելգե
- Յավուզ Բինգյոլ
- Օրհան Քեմալ Չենգիզ
- Ուֆուկ Ուրաս
- Սելեհաթին Դեմիրթաշ
- Լելե Աքգյուն
- Փընար Սելեք
- Էնիս Բաթուր
- Ֆիզիլ Քոչալի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ NEWS.am. 04 սեպտեմբերի, 2010. Թուրք փորձագետ. Ես ներողություն եմ խնդրել հայ ժողովրդից
- ↑ The Guardian, Monday 8 December 2008. Robert Tait. Writers risk backlash with apology for Armenian genocide
- ↑ Özür Diliyorum-ի կայք
- ↑ 4,0 4,1 Թուրքիայում չեն դատի «Հայեր, ներեցեք մեզ» ակցիայի կազմակերպիչներին:
- ↑ ««Հայեր, ներեցեք մեզ» ակցիայի կազմակերպիչներին վտանգ է սպառնում։». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Թուրքիայի վարչապետը չի պատրաստվում ներողություն խնդրել Հայոց Ցեղասպանության համար
- ↑ «Հայեր, ներեցեք մեզ» քարոզարշավը կհանգեցնի նրան, որ Թուրքիան վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը(չաշխատող հղում)
- ↑ «Ozur Diliyoruz Front Page». Ozur DIliyoruz. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայե՛ր, ներեցե՛ք մեզ» հայկական փաստագրական ֆիլմ 2009 թվականի ակցիայի վերաբերյալ
- Թուրքիայում չեն դատի «Հայե՛ր, ներեցե՛ք մեզ» ակցիայի կազմակերպիչներին
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |